National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.06.2021
2020-ի պետական բյուջեի՝ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտների կատարողականները
1 / 17

Հունիսի 8-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մխիթար Հայրապետյանի եւ Եղիշե Սողոմոնյանի նախագահությամբ շարունակվեց «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտների հատկացուները, տեղեկացրեց, որ 2020-ի նախատեսված միջոցներն օգտագործվել են գրեթե 95 տոկոսով կամ կազմել շուրջ 177 մլրդ դրամ: Անդրադառնալով պետական մարմինների կողմից իրականացված միջոցառումներին՝ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ԿԳՄՍՆ-ն  հաշվետու տարում բյուջետային 20 ծրագրի վերջնարդյունքերին մոտենալու նկատառումով իրականացրել է 191 միջոցառում, որի բյուջեն փաստացի կազմել է շուրջ 171 մլրդ դրամ, ճշտված ծրագրի օգտագործումը կազմել է 95 տոկոս: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, ըստ Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի գնահատականի, հաշվետու տարում ունեցել է  բյուջեի օգտագործման համեստ ցուցանիշ՝ 326?5 մլն դրամ կամ ճշտված ծրագրի 98.9 տոկոսը: Հանձնաժողովը գրեթե միջոցառումներ չի իրականացնում, դա պահպանման ծախսերի ֆինանսավորումն է: Հայաստանի հանրային հեռուստառադիո ընկերության խորհուրդը 2020-ին օգտագործել է պետական բյուջեից 7.1 մլրդ դրամ կամ իրականացրել նախատեսված միջոցներն ամբողջ ծավալով: Սփյուռի հանձնակատարի գրասենյակն իրականացրել է 5 միջոցառում, որը կազմել է 101 մլն դրամ, որը ծրագրային ցուցանիշից պակաս է 35 տոկոսով՝ պայմանավորված համավարակով:

Այնուհետեւ ոլորտների պատասխանատուները ներկայացրին օգտագործված բյուջետային միջոցները, թերակատարված կամ չկատարված ծրագրերն ու դրանց պատճառները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ՝ 2020-ին շարունակվել են բարեփոխումները՝ ուղղված մատուցվող ծառայությունների որակի հասանելիությանն ու մատչելիությանը, միջազգային հարթակներում երկրի վարկանիշի բարձրացմանը, իրավական դաշտի կատարելագործմանը, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան՝ կադրերի պատրաստմանը: Միաժամանակ զգայի աշխատանքներ են տարվել՝ պայմանավորված արտակարգ եւ ռազմական դրություններով: 2020-ին մարզերում հիմնվել է  21 նախակրթարան՝ ապահովելով 462 հինգ եւ վեց տարեկան երեխաների ընդգրկումը նախադպրոցական կրթական ծառայություններում: Հանրակրթության համակարգում գործել է 1335 պետական դպրոց, սովորողների փաստացի թիվը կազմել է 388422:

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի խոսքով՝ իր ղեկավարած ոլորտի 2020-ի բյուջեի կատարողականը կազմել է 99 տոկոս: Նախորդ տարվա համեմատ՝ կառույցի ծախսերը նվազել են 19.4 %-ով կամ 1.7 մլրդ դրամով: Միջոցների գերակշիռ մասը՝ շուրջ 5.8 մլրդ դրամը, տրամադրվել է հեռուստատեսային ծառայություններին: Նախորդ տարվա համեմատ՝ հեռուստատեսային ծառայությունների ծախսերը նվազել են 3.7 %-ով կամ 221.2 մլն դրամով՝ պայմանավորված պատերազմական իրավիճակով:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի համար 2020-ին ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով հատկացվել էր շուրջ 314 մլն դրամ, որը ՀՀ կառավարության կողմից ավելացվել է եւ կազմել շուրջ 330.3 մլն դրամ: Լրացուցիչ միջոցներն ուղղվել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տեխնիկական հագեցածության բարելավմանը:

Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագրի շրջանակներում վեց միջոցառումների իրականացման համար օրենքով նախատեսվել էր 450.1 մլն դրամ, սակայն կորոնավիրուսի համավարակի եւ երկրում հայտարարված ռազմական դրության հետեւանքով ծրագրով նախատեսված 296.6 մլն դրամի միջոցները վերաբաշխվել են այլ ծրագրերի միջեւ: Արդյունքում ծրագրային ցուցանիշը կազմել է 153.5 մլն դրամ հինգ միջոցառումների իրականացման համար, որոնց գծով ծախսերը կազմել են շուրջ 100.9 մլն դրամ՝ ապահովելով 65.7% կատարողական:

Բանախոսները պատասխանեցին նաեւ պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am